Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Վիգեն Սարգսյան. Նախարարությունը չես ղեկավարում որպես անհատ, պիտի հստակեցնեի կապս ՀՀԿ-ի հետ

Վիգեն Սարգսյան. Նախարարությունը չես ղեկավարում որպես անհատ, պիտի հստակեցնեի կապս ՀՀԿ-ի հետ
26.11.2016 | 21:30

Նախարարի պաշտոնը քաղաքական է, և դու չես գալիս նախարարությունը ղեկավարելու որպես անհատ, դու գալիս ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամ դառնալուն:

«Մինչ այս ես զբաղեցրել եմ հանրապետության բարձրագույն հայեցողական պաշտոնը` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, և միշտ ունեցել եմ շատ սերտ փոխգործակցություն իշխող կուսակցության հետ: Դրա հետ մեկտեղ սկզբունքային տարբերություն կա հայեցողական ու քաղաքական պաշտոնների միջև: Նախարարի պաշտոնը քաղաքական է. դու չես գալիս նախարարությունը ղեկավարելու որպես անհատ, դու գալիս ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ և այդ առումով ես գտա, որ անտրամաբանական կլինի, եթե ղեկավարելով հանրապետության կարևորագույն նախարարություններից մեկը՝ ես չֆիքսեմ ու չհստակեցնեմ իմ հարաբերությունը ՀՀԿ-ի հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իր որոշման վրա ազդել է նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորվող նոր քաղաքական մշակույթը. «Երբ դառնում ես որևէ մեծամասնության կողմից սատարում ստացող նախարար, պետք է շատ ազնիվ լինես հասկանալու համար, որ դու այդ կուսակցության, այդ քաղաքական ուժի հենքով ես իրականացնում քո առաջարկած քաղաքականությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը` ՀՀԿ անդամներին շնորհակալություն հայտնելով իրեն վստահելու ու ԳՄ կազմում ընդգրկելու համար:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ