«Պարտադիր» բաղադրիչը չի հանվելու «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծից, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Վիգեն Սարգսյանը: «Չեմ համաձայնի, որ այս օրենքի նախագիծն արժանացավ լայն քննադատության: Մենք ունենք օրենք, որն ընդունվել է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որ երբևէ ընդունվել են` 102 կողմ»,- ասաց պաշտպանության նախարարը:
«Պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է: Խմբագրելով դա` խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը»,- ամփոփեց Վիգեն Սարգսյանը: