ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Գրքի հերթ ասվածն այլևս միֆ չէ

Գրքի հերթ ասվածն այլևս միֆ չէ
29.11.2016 | 08:48

Նոյեմբերի 25-ը հայ ընթերցասերի օրացույցում այսուհետ կնշվի կարմիր շրջանակում: «Արի գրքախառնվենք» խորագիրն էր կրում «Բուկինիստ» սիրված գրախանութի ծննդյան 84 և «Արևիկ» հրատարակչության 30-ամյակների առիթով կազմակերպված միջոցառումը:

Երեկոյան ժամը 19-ից գրախանութի դռան «Բաց է» ցուցանակը չէր երևում, սկսվել էր գրքային իրարանցումը. մարդիկ սպասում էին գիրք ձեռք բերելու իրենց հերթին: Անակնկալները շատ էին: Բոլոր գրքերը 30 % զեղչով, ջերմ հյուրասիրություն, մինչև լուսաբաց գրքային խաղեր օնլայն հարթակում և գրքեր ինքնագրերով: Հեղինակներից ներկա էին Արման Ռևազյանը, Էդգար Հարությունյանը, Վահրամ Միրաքյանը, Արամ Պաչյանը, Զավեն Խաչիկյանը:
«Գրքախառնության» օրվա մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին: Նիցշեից մինչև «Փոքրիկ իշխան» և հայ դասականներ, գրքեր յուրաքանչյուրի ճաշակին հարմար: Հասկանալի դարձավ. հայ երիտասարդն ուզում է կարդալ, սիրում է կարդալ, ձգտում է կարդալ ու կարդալ շատ:


Ի՞նչն էր ստիպել մարդկանց աշնանային այդ ցուրտ օրը հավաքվելու մեկ վայրում: Պատճառները տարբեր էին: Շատերին՝ հենց այդ 30 % զեղչը, մյուսներին՝ գրքի փոխանակման կամ «գրքախառնության» սիմվոլիկան, սիրելի հեղինակի հետ անձամբ շփումը: Պատճառները տարբեր են, բայց մի բան ընդհանուր էր՝ գրքի հանդեպ սերը:


Մարիամ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ