ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եթե ինչ-որ բան պետք չէ ասել գոնե մի օր, մի ժամ կամ այս պահի դրությամբ, դա բխում է ծառայության անվտանգությունից

Եթե ինչ-որ բան պետք չէ ասել գոնե մի օր, մի ժամ կամ այս պահի դրությամբ, դա բխում է ծառայության անվտանգությունից
03.12.2016 | 01:16

Եթե որևէ տեղեկատվություն չենք հայտնում այդ պահի դրությամբ, արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, պետք չէ ինքնանպատակ դարձնել ինչ-որ բան հայտնելը՝ Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ նախօրեին Արցախում, հատկապես՝ Մարտունու ուղղությամբ լարվածության ու վիրավորների մասին տեղեկատատվությանը։

«Երկու զինծառայողի վերաբերյալ, ովքեր վիրավորվել էին այդ շաբաթվա ընթացքում, եթե Պաշտպանության բանակն անհրաժեշտություն չի գտել հայտնելու, ուրեմն անհրաժեշտ չի եղել հայտնել։ Պետք չէ ինքնանպատակ դարձնել ինչ-որ բան հայտնելը։ Դա ինքնանպատակ չէ, հատկապես՝ վիրավորների հարցը։ Որովհետև կա խնդիր, կա մարտական իրավիճակ։ Վերջին տարիներին համոզվել եք, որ այն ցավոտ հարցերը, որոնք հանրության համար շատ կարևոր են և համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմեր են, դրանք չեն թաքցվել։ Իսկ եթե ինչ-որ բան պետք չէ ասել գոնե մի օր, մի ժամ կամ այս պահի դրությամբ, ուրեմն դա բխում է ծառայության անվտանգության և, միգուցե, նաև նրանց կողքի զինակից ընկերների անվտանգությունից»,- ամփոփեց ՊՆ մամուլի քարտուղարը։

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ