Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հակառակորդը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր նռնականետեր

Հակառակորդը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր նռնականետեր
10.12.2016 | 15:30

Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (2 արկ) և հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ