Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վատիկանի դեսպանից ստացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը՝ հաղորդում է SANA գործակալությունը։
Պոնտիֆիկը իր համակրանքն է հայտնել Սիրիային և ժողովրդին։ Հռոմի պապը հաստատել է, որ Վատիկանը խստորեն դատապարտում է ծայրահեղականության և ահաբեկչության ամեն դրսևորում: Հռոմի պապը կոչ է արել միավորել ուժերը՝ Սիրիայում պատերազմին վերջ դնելու և երկրում խաղաղություն հաստատելու համար։