Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ռուսաստանը Պալմիրան հանձնեց ԴԱԻՇ-ին

Ռուսաստանը Պալմիրան հանձնեց ԴԱԻՇ-ին
13.12.2016 | 12:10

Ռուսաստանը ԴԱԻՇ-ին հնարավորություն տվեց կրկին գրավել Պալմիրան, քանի որ կռվում էր միայն Հալեպում չափավոր ընդդիմության դեմ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի շրջանակներում։

«Ռուսները, որոնք ներկայացնում են, որ պայքարում են ահաբեկիչների դեմ, կենտրոնացել են Հալեպի վրա և ԴԱԻՇ-ին հնարավորություն տվեցին կրկին գրավել Պալմիրան»,- ասել է նա։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ եթե Հալեպն անցնի կառավարական զորքերի վերահսկողության ներքո, դա չի հանգեցնի պատերազմի ավարտին:

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ