Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Սիրիայի դաշնակիցը

Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Սիրիայի դաշնակիցը
15.12.2016 | 09:32

«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Սիրիայի դաշնակիցը։ Ասադն ընդգծել է, որ Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ հստակ հայտարարություններ է արել ահաբեկչության դեմ պայքարի մասին։

«Դա բնականաբար լավ է։ Սակայն ամեն ինչ կախված է տվյալ ուղղությամբ առաջ ընթանալու Թրամփի կամքից և նրա հնարավորություններից։ Բոլորին հայտնի է, թե ԱՄՆ-ում որքան ուժեղ են լոբբիները։ Եթե Թրամփը կարողանա հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները և իսկապես գործի ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ նա կդառնա մեր դաշնակիցը»։

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ