ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների գոտիներում քրիստոնյաների պաշտպանության հարցեր՝ ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«ՌԴ նախագահը և Հռոմի պապը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հակամարտությունների գոտում քրիստոնյաների պաշտպանության և համաշխարհային հարցերում բարոյական սկզբունքների պահպանության համար կառուցողական միջդավանական երկխոսության կարևորության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: