Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի նախագահն ու «Գրանդ Հոլդինգի» ղեկավարությունը քննարկել են ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացումը

Արցախի նախագահն ու «Գրանդ Հոլդինգի» ղեկավարությունը քննարկել են ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացումը
23.12.2016 | 18:23

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին և «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադևոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:


Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարևորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը:

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ