Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
24.12.2016 | 17:35

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 350 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց):


Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ