Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում
28.12.2016 | 16:08

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 28-ին հյուրախաղերով մեկնում է Չինաստան, որտեղ էլ կդիմավորի Ամանորը։ Երիտասարդական նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։ Նվագախումբն ունենալու է երկու համերգ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին, Չինաստանի Հայկոու քաղաքում։

Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Եվ 2016-ի ավարտին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շնորհավորում է բոլորին ու հատկապես իր շատ սիրելի ունկնդրին առաջիկա տոների՝ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ։ Թող 2017-ը պարգևի խաղաղություն, բարօրություն բոլորի ընտանիքներին ու մեր երկրին։

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ