Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաև Արցախ

Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաև Արցախ
29.12.2016 | 16:35

«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն այս տարի էլ կատարել է իր առաքելությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. դեկտեմբերի 26-ին և 27-ին Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաև Արցախ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի, Թալիշի, Ն.Հոռաթաղի, Տոնաշենի, Մատաղիսի, Աղաբեկալանջի և Ծաղկաշենի շուրջ 550 նամակագիր երեխաներ ստացել են նվերներ՝ մեծամասամբ նախապես Ձմեռ պապից իրենց խնդրածը:

Ամանորյա այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն 9 տարի շարունակ իրականացնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Արցախցի նամակագիրների մոտ մեծ ոգևորություն ու հրճվանք կար, քանի որ նվիրատվության բնույթն աննախադեպ էր՝ գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, չմուշկներ և գրենական պիտույք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ, մի խոսքով՝ այն, ինչ երազում էին:


«Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շուրջ 16 հազար 500 երեխաների: Մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատու կարող է լինել ամեն ոք. մարդիկ ընտրում են կոնկրետ նամակ և իրենց նախընտրած նամակագրին ուղղում իրենց ցանկացած նվերը: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների և նվիրատուների միջև: Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` նվիրատուն հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է»,-մանրամասնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավարը:


Մակար Եղիազարյանի խոսքով՝ այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են Ձմեռ պապից խնդրած նվերները: Նվիրատուներն էլ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք ևս տեղադրվում են նշված կայքում:

Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ