«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Իրաքի հատուկ ուժերը հասել են Տիգրիսի արևելյան ափին Մոսուլում

Իրաքի հատուկ ուժերը հասել են Տիգրիսի արևելյան ափին Մոսուլում
09.01.2017 | 14:48

Իրաքի հատուկ ուժերը, «Իսլամական պետության» կողմից Մոսուլը գրավելուց հետո առաջին անգամ հասել են քաղաքով հոսող Տիգրիս գետի արևելյան ափին:


Իրաքի հակաահաբեկչական ծառայության զորքերը, ԱՄՆ-ի աջակցությամբ, մարտերով հասել են գետի վրայի կամուրջներից մեկին, «Ռոյթերզ»-ին փոխանցել է զորքերի խոսնակ Սաբահ ալ-Նումանը: Մոսուլը ԻՊ-ի վերջին հենակետն է Իրաքում:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ