ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տարոն Մարգարյանը Ստեփանակերտում է

Տարոն Մարգարյանը Ստեփանակերտում է
19.01.2017 | 21:04

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլև ստեղծել ամուր բարեկամական կապեր Երևանի և Արցախի միջև:

«Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է»,- ընդգծել է Բակո Սահակյանը: Նա պետական պարգևներով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում և շրջաններում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ավանդի համար:


Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ