ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում

Խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում
20.01.2017 | 14:15

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն՝ խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում։ 2011 թ. գաղտնազերծված փաստաթղթում ասվում է, որ համապատասխան գործարանների տեղակայման վայրի համար դիտարկվել է մի քանի վայր՝ ՈՒրալից մինչև Արևմտյան Սիբիր, սակայն այդ տարածքներից ոչ մեկը նպատակին չի համապատասխանել։ Լավրենտի Բերիան, որն այդ ժամանակ ղեկավարել է ԽՍՀՄ-ում ատոմային զենքի ստեղծման նախագիծը, ընտրության հարցում կանգ է առել Հայաստանի վրա։ Գործարանի շինարարությունը սկսվում է 1947-ին Սևանա լճի մոտ գտնվող տարածքում և ավարտվել 1948-ի մայիսին։


Արտադրական գոտիները գտնվել են Արագած լեռան արևելյան լանջերի մոտ և տեղակայվել են 6 բազալտե քարանձավներում։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև գերմանացի ռազմագերիները, որոնք նախկինում ներգրավված են եղել ֆաշիստական Գերմանիայի ստորգետնյա օբյեկտների շինարարական աշխատանքներում։ 1948-ի հունվարին Հայաստանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտները ուրան են ստացել Սաքսոնիայից և Չեխոսլովակիայից, իսկ 1949 թ. մշակվել է առաջին ատոմային ռումբը, որ փորձարկվել է ՈՒրալում՝ Մագնիտոգորսկ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։ 1949 թ. սեպտեմբերին պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը ընդունել են խորհրդային միջուկային ռումբի փորձարկման փաստը։ Զեկույցում նշվում է, որ ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Առաքելյանը՝ Միկոյանի դպրոցական ընկերներից մեկը (փաստաթղթում անունները նշված չեն)։

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ