«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,- զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Կարող եմ պաշտոնապես ասել, որ մենք չունենք դիրք, որտեղ չլինի գիշերային տեսանելիության սարք, գիշերային տեսանելիության նշանոց: Բացի դրանից, մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով պաշտպանական անձնակազմին տեղափոխող տեխնիկական միջոցների նորացման խնդրին՝ նախագահն ասել է. «Միայն տարեվերջին մի քանի հարյուր «КАМАЗ» ենք ձեռք բերել: Այս տարի ևս գործընթացը շարունակվելու է: Հիմա 6-րդ պաշտպանական շրջանում տեխնիկական ամբողջովին նորացված է»: Օդային և ցամաքային ռադիոհետախուզության սարքերի արդիականացման մասով էլ նախագահն ասել է, որ այս տարի ունենք պատվիրված շատ ժամանակակից միջոցներ, որոնք չափազանց կարևոր են: