ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ
27.01.2017 | 10:46

Լրանում է Հայոց բանակի կազմավորման 25 տարին:
Ամանորի իր ուղերձում մեր երկրի ղեկավար, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ասաց. «2016 թ. ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքն անսասան, իսկ գալիք տարիները լինելու են վերելքի, ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան»:

Մեր հասարակության և պետության կայուն, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր սպան, մեր զինված ուժերն են, որոնք, փառք Աստծո, ինքնուրույն և հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները: Հայոց բանակի զինվոր, եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր վահանի ամրությանը և մարտունակությանը: Սատար կանգնենք մեր բանակին, մեր զինվորին ու սպային: Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք, որը նպաստում է մեր հասարակության միասնականությանը:


Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի զինվոր, մեր սպա, մենք ձեր կողքին ենք, և դուք ամեն ինչով կարող եք ապավինել մեզ: Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, բանակաշինության սուրբ գործում միասնական ու միակամ լինենք, որ աշխարհի հզորներն ու վտանգավոր հարևանները հաշվի նստեն մեզ հետ: Այսօրվա աշխարհն օգնում և գնահատում է նրան, ով ուժեղ է, ով ինքն է իրեն օգնում, ով մրցունակ է, պատվախնդիր, ով հավասարակշռված է ու կանխատեսելի: Մենք ապրելու ենք և արարելու ենք աշխարհին համաքայլ: Մենք մեր հայրենիքում ոչ հյուր ենք, ոչ եկվոր, ոչ էլ անցվոր, մենք մեր բնօրրանի տերն ենք, մենք կանք ու կլինենք: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալ, վստահել, սատարել ու թիկունք կանգնելն է, մանավանդ սրընթաց փոփոխվող այսօրվա մոլորակում: Սիրենք մեր բանակը, յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մեր տներում, յուրաքանչյուր օջախում բաժակ բարձրացնենք մեր բանակի օրվա կապակցությամբ, Հայոց բանակի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապահովում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը:
Շնորհավորում եմ մեր բանակին, ուժ և կորով մեր զինված ուժերին, մեր զինվորին, մեր սպային:
Աստված ապավեն:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ