ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Այսօր Արմենակ ՈՒրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր Արմենակ ՈՒրֆանյանի ծննդյան օրն է
28.01.2017 | 18:35

Այսօր՝ հունվարի 28-ին, զոհված կապիտան Արմենակ ՈՒրֆանյանի ծննդյան օրն է։
Արմենի մայր Համեստ Ներսիսյանը պատմում է, որ ծառայության անցնելուց հետո որդին անցած տարի առաջին անգամ է ծնունդը տանը նշել։

«Արձակուրդ էր եկել, 25-ամյակը նշեցինք, գնալուց էլ ասեց՝ մամ, ես իմ կյանքից շատ գոհ եմ։ Ես հասկացա, որ կյանքն իր համար դարձել էր գունավոր»,- պատմում է մայրը։ Նրա խոսքով՝ որդու ամենասիրելի տոնն էր հունվարի 28-ը՝ ոչ այնքան այն պատճառով, որ իր ծննդյան օրն էր, այլ նրա համար, որ բանակի հիմնադրման օրն է։ «Իր ամենասիրած տոնն էր բանակի օրն ու իր ծննդյան օրը։ Իհարկե, նախ նշում էր բանակի օրը, հետո՝ իր ծննդյան օրը»,- ասում է տիկին Համեստը։


Նա հիշում է, որ փոքր հասակում ամեն տարի Արմենակի ծնունդի սեղանից անպակաս էր ծննդյան տորթը. «Փոքր ժամանակ էլ պարտադիր տորթով էինք նշում։ Ինչքան էլ չնշեինք ծնունդը, տորթը պարտադիր պիտի լիներ»։ Այս տարի ևս Արմենակի ծնունդը նշում էին տորթով։ Մայրը պատմում է, որ Արմենակի ամենամեծ երազանքը երեխաներ ունենալն ու ընտանիք կազմելն էր. «Երազում էր երեք երեխա ունենալ. իր ընտանիքը, իր երեխաները»։
Արմենակ ՈՒրֆանյանը մանկուց աչքի է ընկել իր խելքով և գիտելիքներով, բայց ավելի շատ սիրել է ուժով աչքի ընկնել։ Պատանեկան տարիքում մասնակցել է թեքվանդոյի մրցումների, հաղթանակներ տարել։ Մայրը պատմում է, որ նույնիսկ մրցումից առաջ պատվիրել է մեխել մեդալի համար նախատեսված մեխը։


«Վստահ էր իմ տղեն իր ուժերի վրա։ Մենակ իրան օգնության շուտ չհասան»,- ասում է նա։
Իր ծննդյան օրը Արմենակ ՈՒրֆանյանը պարգևատրվեց Ղարաբաղի վետերանների միության կողմից մեդալով, իսկ արժանի էր հերոսի կոչման։

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ