ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին` Մյունխենում անվտանգության կոնֆերանսին ընդառաջ ասել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«ՄԽ համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է Իգոր Պոպովը: Եթե նախարարները հետաքրքրություն ցուցաբերեն, «կկազմակերպվի համատեղ հանդիպում»: