Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Կապույտ աղվեսը» գիրք-հեքիաթը լույս է տեսել երեք լեզվով

«Կապույտ աղվեսը» գիրք-հեքիաթը լույս է տեսել երեք լեզվով
02.02.2017 | 14:48

Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» գիրք-հեքիաթը «Զանգակի» նոր հրատարակություններից է և իր նկարազարդումներով անտարբեր չի թողնում անգամ մեծահասակներին: Այն լույս է տեսել երեք լեզվով, հասցեագրված է մինչև 7 տարեկան երեխաներին և ուղեկցում է նրանց տարվա չքնաղ գույների միջով, սովորեցնում է երազել ու գնալ երազների հետևից:

Գիրքն անգլերեն է թարգմանել Կարեն Ղարսյլանը, ռուսերեն՝ Հեղինե Բախտիկյանը:

Հեքիաթի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 15:00-ին: Հասցեն՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, Մոսկովյան փողոց, 40 շենք: Միջոցառմանը կմասնակցի նաև Լիլիթ Ալթունյանը՝ այս հեքիաթի հեղինակն ու նկարազարդողը:

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ