Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե երեկ «հայերի կողմից տարածված տեղեկատվությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ռազմաճակատի գծում սադրանք իրականացնելու և նրա կորուստների մասին, սուտ է»:
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, թե «ռազմաճակատի գծում չեն եղել ակտիվ մարտական բախումներ», իսկ «Էլնուր Հուսեյինզադեն, որի անունը նշվում է հայերի տարածած տեղեկատվությունում, որոշ ժամանակ առաջ զորացրվել էր զինվորական կարգուկանոնը պարբերաբար խախտելու և ծառայության դուրս չգալու համար», ու «ներկայումս այդ մարդը չի ծառայում»:
Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «թշնամու կրակից» վիրավորվել է ժամկետային զինծառայող, սերժանտ Ռաուֆ Մուհամեդօղլու Իսաևը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է, երբ պաշտպանության բանակը կասեցրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: