ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնվել է ադրբեջանական կողմին

Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնվել է ադրբեջանական կողմին
06.02.2017 | 11:10

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին փետրվարի 5-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է.

«2016 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994-ին ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը: 2017 թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին»:


Ադրբեջանցի զինծառայողը, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանում էր հայտնվել դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձի հետևանքով։ Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ կատարված դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, իսկ ադրբեջանական զինուժը, ըստ հայկական կողմի տվյալների, այդ և դրան հաջորդ օրվա գործողությունների հետևանքով կորցրեց առնվազն 10 զինծառայող։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ