Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Դալայ Լաման հույս է տալիս

Դալայ Լաման հույս է տալիս
06.02.2017 | 11:20

Դալայ Լամային վեց տարեկանում տարել են հայրական տնից, 15-ում ստիպված է եղել դառնալ հրամանատար ու դիվանագետ, 25 տարեկանում Տիբեթից փախել է Հնդկաստան: Այժմ Դալայ Լաման 80 տարեկան է, արդեն 50 տարի ժպտադեմ ծերունու ճշմարիտ խոսքերին ու կշռադատված արարքներին են հետևում հարյուր-հազարավոր մարդիկ:


1. Հնարավորության դեպքում ավելի բարի եղեք, դա հնարավոր է միշտ:
2. Գոռոզությունը, որ առաջանում է ցածր ինքնագնահատականի կամ ժամանակավոր, մակերեսային նվաճումների հետևանքով, երբեք արդարացված չէ:
3. Մարդիկ ստեղծվել են սիրվելու համար, իսկ իրերը` օգտագործվելու: Աշխարհում քաոս է, քանի որ ամեն ինչ ճիշտ հակառակն է:
4. Եթե կարող ես օգնել, օգնիր, եթե` ոչ, գոնե մի խանգարիր:
5. Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ սխալ է, այդ պահին նրա կյանք է փորձում մուտք գործել նոր, հրաշալի մի իրողություն:
6. Մեր կյանքի նպատակը երջանիկ լինելն է:
7. Իմ կարծիքով՝ ամենաճիշտ կրոնը բարի սիրտն է:
8. Կարեկցանքը կապ չունի կրոնի հետ, համամարդկային գործ է, որն անհրաժեշտ է մարդկային ցեղի գոյատևման համար
9. Ես չեմ նշում ծննդյան օրերը: Ինձ համար այդ օրը չի տարբերվում մյուսներից, քանի որ ամեն օր ծննդյան օր է: Դուք արթնանում եք, ամեն ինչ թարմ է ու նոր. գլխավորը, որ այդ նոր օրը ձեզ ինչ-որ կարևոր բան տա:
10. Կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը պահպանելով` կարելի է երջանիկ լինել ամենաանբարենպաստ պայմաններում:

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ