Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

ՈՒկրաինան պատրաստվում է Ադրբեջանից զենք գնել

ՈՒկրաինան պատրաստվում է Ադրբեջանից զենք գնել
07.02.2017 | 01:15

Մոտ ապագայում ՈՒկրաինան Ադրբեջանից զենք և զինամթերք կգնի՝ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ՈՒկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն` նշելով, որ առաջիկայում Բաքվում կայանալու է ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցությունը վկայում է, թե որքան սերտ են մեր հարաբերությունները»,- ասել է Միշչենկոն:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ