ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին:
«Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե և կարևորում ու հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացնում են դիտորդները»,- ասել է Աշոտ Ղուլյանը։ Նա պատասխանել է Բելգիայի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Սահմանադրության նախագծով նախատեսված կառավարման համակարգի առանձնահատկություններին և պետության գործունեության կարևոր ոլորտներում առաջարկվող փոփոխություններին: Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: