Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ֆրանկ Էնգել. Եթե չեն ճանաչում պետությունը, պետք չէ ամեն անգամ շեշտել, որ չեն ճանաչում նաև հանրաքվեն, ընտրությունները

Ֆրանկ Էնգել. Եթե չեն ճանաչում պետությունը, պետք չէ ամեն անգամ շեշտել, որ չեն ճանաչում նաև հանրաքվեն, ընտրությունները
21.02.2017 | 14:32

Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում էին Արևմտյան Եվրոպայի չափանիշներին՝ Ստեփանակերտում ամփոփելով սահմանադրական հանրաքվեն, ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
«Չնայած մերժմանը՝ դա չի ազդում ժողովրդի կամքի վրա, չի խանգարում նրանց ակտիվ մասնակցել ընտրություններին և ողջ աշխարհին դեմ դուրս գալ։ Արցախի ժողովուրդն ասել է «այո», ասել է «այո» բավականին հիմնավոր», - ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։ «Եթե նրանք չեն ճանաչում պետությունը, պետք չէ ամեն անգամ շեշտել, որ չեն ճանաչում նաև հանրաքվեն, ընտրությունները։ Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այս երկրում մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կայացնում և միևնույն ժամանակ դա այդպես չէ այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետությունում»,- ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։


Անդրադառնալով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հնարավորությանը՝ Ֆրանկ Էնգելը կատակեց. «Վերջերս եմ ստուգել՝ դեռ ներառված չեմ։ Եթե ներառվեմ էլ, չեմ զարմանա, քանի որ այնպես չէ, որ պլանավորել եմ հաջորդ արձակուրդներս Ադրբեջանում անցկացնել»։

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ