ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ քննարկումները Մայր Աթոռում տևել են մինչև կեսգիշեր

Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ քննարկումները Մայր Աթոռում տևել են մինչև կեսգիշեր
24.02.2017 | 22:03

Պոլսահայ համայնքի ու ազգային-եկեղեցական շրջանակների ուշադրությունն արդեն երկու օր է` սևեռված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվող քննարկումների վրա, որոնք ընթանում են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի միջև:


Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը մանրամասներ է հաղորդում քննարկումներից, որոնք բովանդակության մասին տեղեկությունները չափազանց սակավ են: Փետրվարի 23-ին առանձնազրույց են ունեցել Վեհափառ Հայրապետն ու Աթեշյանը: Ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպումներ էր ունեցել մյուս սրբազանների հետ: «Մայր Տաճարի Սրբոց Վարդանանց տոնակատարություններից հետո մայրավանքի համալիրի Հին վեհարանի տանիքի տակ Վեհափառ Հայրապետն ու երեք սրբազանները ձեռնարկել են քննարկումներ: Նորին Սրբությունը չի մասնակցել իր անվանակոչության տոնի առթիվ մայրավանքի միաբանական սեղանատան ճաշին: Շուրջ երեք ու կես ժամ են ընթացել առաջին փուլի քննարկումներ»,- հայտնում է օրաթերթը:


Հետմիջօրեին Վեհափառ Հայրապետը Գևորգյան ճեմարանում նախագահել է Սրբոց Վարդանանց տոնին կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև երեք սրբազանները: Ավելի ուշ նրանք վերադարձել են քննարկումների: «Օրվա ծանր աշխատանքն ավարտին է հասել գրեթե կեսգիշերին»,- գրում է «Ժամանակ»-ը` հայտնելով, որ փետրվարի 24-ի առավոտյան ժամերին կողմերի միջև քննարկումները շարունակվել են: Օրաթերթի տվյալներով` սպասվում է, որ Մայր Աթոռը քննարկումների արդյունքներով փետրվարի 24-ին պաշտոնական հայտարարություն կհրապարակի:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ