Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հարձակման փորձ երկու ուղղությամբ, հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել

Հարձակման փորձ երկու ուղղությամբ, հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել
25.02.2017 | 16:33

Փետրվարի 25-ին ժամը 3-ի և 4-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:


«Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։ «Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր»,- հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան։


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր տարածած հաղորդագրությամբ հաստատել է գիշերը տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական կողմի կորուստները։

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ