Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ՀՀ ՊՆ. Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բաքուն

ՀՀ ՊՆ. Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բաքուն
25.02.2017 | 16:36

«Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել»,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին»,- նշում է նա՝ շեշտելով. - «Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ