Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
08.03.2017 | 19:59

Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ