ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
12.03.2017 | 17:40

Մարտի 7-9-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձել է ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում խորհրդարանական ընտրություններին և ընդունել է հայտարարություն. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ պահքի խորհրդաշատ և աղոթական օրեր է ապրում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ինքնաքննության, զղջումի և ապաշխարության մի շրջան։ Պահոց այս շրջանի ընթացքում՝ ապրիլի 2-ին, որը նաև նվիրական օր է մեր ժողովրդի համար ապրիլյան քառօրյա պատերազմի մեր նահատակ զավակների լույս հիշատակով, տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները. կարևոր իրադարձություն ազգային մեր կյանքում, շրջադարձային հանգրվան հայոց պետականաշինության մեջ։ Առաջիկա ընտրություններն առանձնակի նշանակություն ունեն մեր հայրենիքի համար՝ հունավորելով անցումը նոր, խորհրդարանական կառավարման ձևին և պայմանավորելով նաև Մայր Հայաստանի հետագա զարգացումը»։


«Գերագույն հոգևոր խորհուրդը դիմում է մեր Եկեղեցու զավակներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մասնակցելու ընտրություններին հայրենիքի և մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ։ Կոչ ենք անում քվեարկել խղճի մտոք, առկա քաղաքական տարակարծությունների մեջ տեղի չտալ հուզումների, առավել ևս՝ անհանդուրժողականության և հակառակությունների»,- ասված է հայտարարությունում:
Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին և առաջադրված թեկնածուներին նախընտրական ու ընտրական գործընթացներում դրսևորել խոհեմության, զսպվածության և փոխադարձ հարգանքի ոգի:


«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ողջունում է բոլոր այն ազնիվ ազգանվեր նախաձեռնություններն ու ձգտումները, որոնք ուղղված են մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին, հայրենիքի խաղաղությանը, զորացմանն ու ապահովությանը»,- հայտարարում է Գերագույն հոգևոր խորհուրդը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ