ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է սպառազինությունների խոշոր խմբաքանակ մատակարարել Թայվանին, որոնք կարող են ներառել հրթիռային համալիրներ և հակածովային հրթիռներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին: Վարչակազմից կարող են ամիսներ պահանջվել գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու համար, այդ թվում՝ Պեկինի դիրքորոշումը: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
Պետքարտուղարի օգնական Այուզան Թորնթոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պաշտպանում է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը, բայց պարտավորություններ ունի Թայվանի ժողովրդի նկատմամբ: