Սիրիացի զինվորականներն ԻՊ-ի առնվազն 130 գրոհայինի են ոչնչացրել Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգ նրանց ներթափանցման փորձի ժամանակ՝ հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
ՈՒրբաթ զինվորականները ԻՊ-ի հարձակումների շարք են իրականացրել Դեր Զոր քաղաքի մատույցներում։ ԻՊ-ը ցանկանում է զավթել քաղաքը։ Զինվորականները նաև ահաբեկիչներին պատկանող 3 տրանսպորտային միջոց են ոչնչացրել։