ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ստամբուլահայերը բոյկոտել են Արամ Աթեշյանի մատուցած պատարագը

Ստամբուլահայերը բոյկոտել են Արամ Աթեշյանի մատուցած պատարագը
20.03.2017 | 22:35

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ևս մեկ պաշտոնական հայտարարություն է տարածել տեղապահի ընտրություններից հետո համայնքում առաջացած ճգնաժամի հետ կապված: Մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի մրցակից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:


Պատրիարքի տեղապահի ընտրություններում իր մրցակից Արամ Աթեշյանին ձայների 23/11 հարաբերակցությամբ պարտության մատնած արքեպիսկոպոս Բեքչյանը «Ակօսում» հրապարակված նամակում իր խորին շնորհակալությունն է հայտնել իր թեկնածությանը կողմ քվեարկած հոգևորականներին ու պոլսահայ համայնքին` վստահության ու ցուցաբերած աջակցության համար:


Ընտրված տեղապահն իր երախտագիտությունն է հայտնել ստամբուլահայերին միասնական ու համառ պայքարի համար և հորդորել նրանց լինել համբերատար և ուրախ պահել իրենց հոգիները: Բեքչյանը հույս է հայտնել, որ առկա բյուրոկրատական խնդիրները կգտնեն իրենց լուծումը մոտ ապագայում: Կիրակի օրը Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել է Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցական պատարագը, փոխարենը ստամբուլահայերի մեծ մասը ուղևորվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բեքչյանը:


Ավելի վաղ Գարեգին Բեքչյանը, մեկնաբանելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ասել էր. «Այս հարցերը պարզելու համար նահանգապետարանում հանդիպում կնշանակվի և խնդրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի: Պոլսո Հայոց պատրիարքարանի անունից կհայտնենք մեր խնդիրը: Մի քանի օրվա ընթացքում սա կկազմակերպվի: Ես էլ մի որոշ ժամանակ այստեղ եմ լինելու: Այս խնդիրը լուծման մի ձև ունի՝ Աթեշյանի հրաժարականը»:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ