ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Չինացի հնագետները տասնյակ հազարավոր հնագիտական իրեր են գտել Յանցզիի վտակում

Չինացի հնագետները տասնյակ հազարավոր հնագիտական իրեր են գտել Յանցզիի վտակում
20.03.2017 | 22:35

Չինացի հնագետները Յանցզիի վտակ Մինցզյան գետի հատակին ավելի քան 10 000 հնագիտական իրեր են հայտնաբերել, որոնց տարիքը 300-ից ավելի է:


Չինացի հնագետները Յանցզիի վտակ հանդիսացող Մինցզյան գետի հատակին ավելի քան 10 000 հնագիտական իրեր են հայտնաբերել, որոնց տարիքը 300-ից ավելի է: Գետի հատակին ոսկյա, արծաթյա և բրոնզե մետաղադրամներ են հայտնաբերվել, հնագույն ոսկե զարդեր և մետաղե զենքեր` թրեր, դանակներ և նիզակներ: Հնագիտական իրերը պատկանել են Մին դինաստիայի (1368-1644 թթ.) ժամանակաշրջանին: Հնագիտական աշխատանքները շարունակվում են հունվարից մինչև ապրիլ:

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ