Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Տսախնան ասել է, որ ըստ հետախուզության տվյալների` Ռուսաստանը զորախաղեր անցկացնելու պատրվակով պատրաստվում է հազարավոր զինծառայողներ փոխադրել Բելառուս՝ հետագայում նրանց այնտեղ տեղակայելու համար:
Ենթադրվում է, որ սեպտեմբերին նախատեսված «Արևմուտք-2017» կոդային անվամբ համատեղ զորախաղերին, որոնց ընթացքում մշակվելու են միջուկային հարվածների պայմաններում զորքերի գործողությունները, Ռուսաստանից և Բելառուսից կմասնակցի ընդհանուր հաշվով 100 հազար զինծառայող: Դրանք կլինեն 2013-ից ամենամեծ զորավարժությունները: