Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հռոմի պապը Եգիպտոսում

Հռոմի պապը Եգիպտոսում
29.04.2017 | 15:49

Հռոմի պապը ժամանել է Կահիրե: 2000 -ին Հովհաննես Պողոս 2-րդը ևս այցելել էր Եգիպտոս՝ Սինայի թերակղզի: Ֆրանցիսկոս պապի այցը կազմակերպվել է երկու պետությունների համար նշանակալից ժամանակաշրջանում՝ լրանում է Սուրբ Աթոռի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը:


Երկօրյա այցի ընթացքում Հռոմի պապը, բացի իշխանությունների հետ հանդիպումներից, մասնակցելու է Խաղաղության միջազգային համաժողովին, որը կազմակերպել է մահմեդական խոշորագույն համալսարաններից մեկը՝ «Ալ-Ազխարը»: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը մոտ 25 հազար քրիստոնյաների համար պատարագ կմատուցի, բանակցություններ կվարի Եգիպտոսի քրիստոնյա և մահմեդական առաջնորդների հետ: Ֆրանցիսկոս պապի այցի կապակցությամբ՝ Եգիպտոսում անվտանգության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումներ են իրականացվել:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ