Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանը` «Վենետիկի բիենալեում»

Հայաստանը` «Վենետիկի բիենալեում»
03.05.2017 | 12:02

2017 թվականի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ն անցկացվող Վենետիկի բիենալեն կրում է Viva Arte Viva («Կեցցե′ կենդանի արվեստըե) խորագիրը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 11-ին: Հայկական տաղավարը տեղակայվելու է Վենետիկի Մուրադ-Ռա-ֆայելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Մեգալը (Մելիքյան), Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան:
Երիտասարդ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգումե ցուցադրությամբ: Ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մատուցմամբ՝ արվեստագետն իր շարքի 15 գործերում ներկայացնում է մարդ-բնություն փոխհարաբերությունները:


«Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն և մեծ հաջողությամբ մասնակցել է ոչ միայն Վենետիկի հիմնական, այլև միջանկյալ անցկացվող ճարտարապետական բիենալեներին: Գլխավոր մրցանակը, որի մասին այնտեղ երազում է յուրաքանչյուր երկիր, «Ոսկե առյուծնե է, որին Հայաստանն արժանացավ 2015 թվականին՝ «Հայությունե խորագիրը կրող տաղավարի համարե,- նշել է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Մանրաասները` մշակույթի նախարարության պաշտոնական կայք-էջում:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ