ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԼՂ կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն ԼՂ բնակչությունը

ԼՂ կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն ԼՂ բնակչությունը
06.05.2017 | 18:43

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ազիմովի հայտարարությունները:
Պարոն Քոչարյանը նշել է, որ ցանկացած հակամարտության կարգավորում պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
«Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձևերին, ապա հենց Ադրբեջանն է տապալել այդ բանաձևերի կատարումը, բանաձևեր, որոնց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցնումն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքների, ինչպես նաև Ադրբեջանի՝ ԼՂՀ վերահսկողության ներքո հայտնված տարածքների առկայությունն Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և հենց Ադրբեջանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևերի չկատարման հետևանքներից մեկն է:


Փոխարտգործնախարարը, ըստ էության, մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի Սահմանադրության վրա հղումներն անտեղի են, քանի որ Սահմանադրությունը ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Այդպիսով Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ: Ավելին, որևէ պետություն իրավասու չէ իր ներքին օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը, հակադրել միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, այն էլ՝ ՄԱԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին:


Վերջում, մնում է պարոն Ազիմովին կարեկցել, ով չի քողարկում իր հիսաթափությունն առ այն, որ Մինսկի խմբի համանախագահների պարագայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը» չի հաջողվել և Մինսկի խմբի համանախագահները չեն ծառայում Ադրբեջանի շահերին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ