Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 970 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ շփման գծի հարավային ուղղությամբ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60- միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը: