Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Սիրիայի հյուսիսում Էլ Բաբ քաղաքի մոտ՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը: «Մենք ունենք ռազմակայան Չոբանբեյի շրջանում (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում): Մեր Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Բաբից դեպի արևմուտք տարածքում՝ Աքիլ ռազմավարական բարձունքի մոտ, որտեղ առավել կատաղի մարտեր են ընթացել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Միջազգային հանրությունն իրազեկված է այդ մասին»,- հայտարարել է Կայնակը Hurriyet թերթին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ թուրքական զորակազմը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո կրճատվել է 8000-ից մինչև 1500: