ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Լևոն Մնացականյան. «Իսկանդերը» խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանը, այլև` առաջատար երկրները

Լևոն Մնացականյան. «Իսկանդերը» խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանը, այլև` առաջատար երկրները
30.07.2017 | 14:26

«Իսկանդեր»-ի հրթիռները խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանը, այլև` առաջատար երկրները, Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարություններին: «Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»,- ասել է Լևոն Մնացականյանը` ընդգծելով, այս միջոցն անտեսելու միտումը կամ միամտություն է, կամ գործից անտեղյակություն կամ սեփական հասարակությանը հանգստացնելու փորձ:


Անդրադառնալով Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ապրիլին կիրառվել է ադրբեջանական բանակի միայն 15-20 տոկոսը, ՊԲ հրամանատարը նշեց.
«Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն»: Պատասխանելով հարցին` ի՞նչ կլինի, եթե հայկական կողմը կիրառի բանակի 15-20 տոկոսը, Արցախի պաշտպանության նախարարն ասել է. «Եթե մենք կիրառենք մեր բանակի 15-20 տոկոսը, միանշանակ արդյունքը կլինի մի քանի անգամ գերազանցող՝ ինչ-որ ունեցել ենք. կընդլայնվի, կխորանա անվտանգության գոտին և 15- 20 տոկոս կիրառելու դեպքում մենք կունենանք մեկ այլ իրականություն։ Կարծում եմ, այդ 15-20 տոկոսը կիրառելուց հետո մոտ մի հինգ, տասը տարի, միգուցե, նաև ավելին, հակառակորդը չի ձգտի վերսկսել ինչ-որ մի մարտական գործողություն»:

Դիտվել է՝ 11718

Մեկնաբանություններ