Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Երկրորդ հայցքից»

«Երկրորդ հայցքից»
06.09.2017 | 16:35

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, «Նոր Արվեստանոց» (հասցե` Պուշկին 4 ) տեղի կունենա «Երկրորդ հայցքից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որն իրականացնում են «Վորլդ Վիժն» կազմակերպության երիտասարդները` «Նոր արվեստանոցի» (մշակութային փոքր տուն`ստեղծված երիտասարդ արվեստագետներին օգնելու համար), լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի, X-tech կրեատիվ ստուդիայի arloopa ստարտափի համագործակցությամբ։

Միջոցառման հատուկ հյուրերն են մշակույթի նախարարության աշխատակիցներ, տեղական և հասարակական միջազգային մի շարք կազմակերպություններ:

«Երկրորդ Հայցքից» խորագրով ցուցահանդեսի նպատակն է կոտրել առաջին հայցքից կարծիք կազմելու և դատողություններ անելու կարծրատիպը:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ