«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կենտրոնը կբացի Արցախում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կենտրոնը կբացի Արցախում
31.10.2017 | 12:35

Առաջիկա շաբաթներին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) իր կենտրոնը կբացի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Արցախում մասնաճյուղ հիմնելը ՀԵՀ-ի ծրագրերի մեջ էր մտնում։ Վերջնական պայմանավորվածություն Արցախի ղեկավարության հետ կայացվել է օրերս հիմնադրամի ներկայացուցիչների՝ Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ ամեն անգամ Արցախ այցելելուց հետո նոր ոգևորությամբ ես ցանկանում այնտեղ լրացուցիչ ինչ-որ բան անել։ «Վերջին տարիներին Երիտասարդական հիմնադրամի իրականացրած ծրագրերը հենց այդ ցանկության արդյունք են։ Մենք պարբերաբար այցելել ենք, ուսումնասիրել, հասկացել՝ ինչ պահանջներ ունի Արցախի երիտասարդական ոլորտը, որոնց մենք մեր կողմից կարող ենք լուծում տալ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր մարզերում ունի իր կենտրոնները, և ահա մեր հերթական կենտրոնը առաջիկայում կբացվի Ստեփանակերտում, կունենա իր աշխատակիցները, որոնք տեղում կհամակարգեն երիտասարդական ծրագրերը»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով նաև, որ իրենց նպատակներից է, որպեսզի Հայաստանից հնարավորինս շատ երիտասարդներ տարբեր ծրագրերի շրջանակներում այցելեն Արցախի Հանրապետություն, ճանաչեն այն և իրենց ներդրումն ունենան Արցախի զարգացման ու կայացման գործում։

Դիտվել է՝ 9644

Մեկնաբանություններ