Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կրկեսի ինտերակտիվ ապակիները

Կրկեսի ինտերակտիվ ապակիները
04.12.2017 | 14:24

Երևանի պետական կրկեսի շենքում ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Հանդիսատեսի առջև կրկեսն է իր դռները կբացի, հավանաբար, մեկ տարի հետո: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Կրկեսի բացումը նախատեսվում էր 2017-ի հոկտեմբերին: Մեր այս դիտարկմանը Սոս Պետրոսյանը հակադարձեց` 2013-ին էլ էին ասում: Տեղեկացրեց նաև, որ կրկեսի անձնակազմը շարունակում է ստեղծագործական աշխատանքը, բոլորովին վերջերս Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան վերադարձել է Արցախից: Եղել են նաև Լոռիում, Շիրակում: Ինչպես ամեն տարի, Ամանորին շրջիկ խմբերով բարեգործական ներկայացումներ են նախատեսում մարզերում: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց նաև շատերին հուզող հարցին՝ ինչո՞ւ կրկեսի շենքի ապակիները գունավոր չեն: Ընդգծեց, որ կրկեսի շենքը կառուցում է «Տաշիր գրուպը», և նախագծի համաձայն կրկեսի ճակատային մասի ապակիների գույները, պատկերները, ի դեպ՝ շարժական պատկերները, ապահովելու են ինտերակտիվ մոնիտորները: Այլ կերպ ասած՝ ունենալու ենք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կրկես:


Նշենք նաև, որ Սոս Պետրոսյանը օրերս մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային մշակութային ֆորումին,
Եկատերինբուրգի միջազգային կրկեսային 10-րդ փառատոնին: Հանդիպումների արդյունքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել, ըստ որի՝ միջազգային կրկեսների
լավագույն դերասանները մատչելի գներով կներկայանան հայ հանդիսատեսին: Վերջին նորություններից առանձնացրեց կրկեսին նվիրված ցուցահանդեսը, որ բացվելու է դեկտեմբերի 4-ին` նկարիչների միությունում: Երբ կրկեսը բացի իր դռները, նույն ցուցահանդեսը կլինի նաև կրկեսի շենքի նախասրահում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ