Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կուսակցական ժողովում խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում հանդիպման մասին:
«Hurriyet»-ի կայքը գրում է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, և Էրդողանը պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ Թուրքիայի զգայունության մասին:
«Ես ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա նրան հայտնելու, որ մենք շատ զգայուն ենք հայկական անհիմն պնդումների նկատմամբ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ պապն այս հարցում բավական ողջամիտ մոտեցում ունի»,- ասել է Էրդողանը: