Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ

Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ
10.02.2018 | 09:21

Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ` հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված նամակից հետո Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրավերով փետրվարի 9-ին Աթեշյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ժողովական հայրերի հանդիպում:

Ըստ օրաթերթի տեղեկության՝ պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի մասնակցել հավաքին՝ Մաշալյանին ավելի վաղ հայտնած լինելով հրաժարվելու մտադրության մասին: Հանդիպմանը որոշում է կայացվել, որ պետք է ընդառաջել ՆԳՆ ուղարկած նամակին: Մասնավորապես, վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը համարվել էր «պատրիարք ի հանգստյան»: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ որպես պատրիարքական փոխանորդ: Հանդիպմանը մասնակից ժողովական հայրերը շեշտել են, թե պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա պատեհ ժամանակին:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ