ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սերժ Սարգսյան․ Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը

Սերժ Սարգսյան․ Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը
20.04.2018 | 21:46

Վարչապետ Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով՝ երբ մարդկանց գործողություններում տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերն ուր կզարգանան: «Շանթին» տված հարցազրույցում Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանը մեկ անգամ անցել է «այդ դառը ճանապարհը»՝ հավանաբար, նկատի ունենալով 2008 թ․ մարտի 1-ի արյունալի դեպքերը, որոնցից օրեր անց սկսվեց նրա նախագահության տասնամյակը․ «Ախր գործողությունը պիտի նպատակ ունենա: Լավ, ես ինչ-որ չափով հասկանում եմ իրենց նպատակը՝ իրենք չէին ուզում, որ տեղի ունենա Ազգային ժողովի նիստը, բայց տեղի է ունեցել:

Հիմա՞ ինչ են ուզում: ՈՒզում են գալ մտնել էս շենք, իրե՞նք կառավարել: Ենթադրենք ինչ֊-որ մի պահ իրենց դա հաջողվեց: Հետո՞: Իրենց ո՞վ ա ընդունելու, իրենք ինչ ա՝ դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությու՞ն: Սերժ Սարգսյանը լինելու է ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ: Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ինչ ասեմ: Բայց Հայաստանի և իշխանությունները, և իրավապահ մարմինները ևս ունեն այդ փորձը և ամեն ինչ անելու ենք, որպեսզի խուսափենք»:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ