«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանին
22.04.2018 | 14:46

Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, Նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը»:

Դիտվել է՝ 3507

Մեկնաբանություններ